Սոչիում ընթացող ձմեռային տասնմեկերորդ պարալիմպիկ խաղերում պարզապես փայլուն են հանդես գալիս Ռուսաստանի պատվիրակները, որոնց ակտիվում է արդեն տասնվեց ոսկե, տասնութ արծաթե և տասներեք բրոնզե մեդալ: Սա նմանատիպ խաղերի մեջ նոր ռեկորդ է: Հետաքրքրական է, որ լավագույն տասնյակը կազմած մյուս երկրները միացյալ ուժերով շատ չնչին թվով են գերազանցում տանտերերին ինչպես ընդհանուր, այնպես էլ առանձին վերցրած ոսկե մեդալների հաշվարկով:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ